Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի և Արարատի մարզերն ունեն նոր մարզպետներ

13 Հունվար, 2022 11:45
Արագածոտնի և  Արարատի մարզերն ունեն նոր մարզպետներ

Սեդրակ Թևոնյանը նշանակվեց Արարատի մարզպետ:

Թևոնյանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: 2022 թվականի հունվարի 4-ին նա մանդատը վայր էր դրել: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Թևոնյանն ազատվել էր Արարատի մարզպետի պաշտոնից։

Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ: 

Մովսիսյանն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր: Հունվարի 4-ին Սերգեյ Մովսիսյանը և նույն խմբակցությունից Սեդրակ Թևոնյանը մանդատները վայր էին դրել: 

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել էր Արագածոտնի մարզպետի պաշտոնից: 

«Մեծարգո՛ վարչապետ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ վստահության համար և վստահեցնում եմ Ձեզ, որ անելու եմ ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր Արագածոտնի ժողովրդի սպասելիքները»,- ասաց նորանշանակ մարզպետը:

 

Լրահոս

Դիտել ավելին