Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի և Արարատի մարզպետները կազատվեն պաշտոններից

13 Հունվար, 2022 10:38
Արագածոտնի և Արարատի մարզպետները կազատվեն պաշտոններից

Արագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

Կառավարության նիստի օրակարգում են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը:

Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:

 

Լրահոս

Դիտել ավելին