Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    555,5

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

13 Հունվար, 2022 09:42
Ավտովթար Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին․ կա զոհ

Հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին  և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Լրահոս

Դիտել ավելին