Կարևոր իրադարձություններ

Ինչ քայլերի կդիմի Վանաձորում ՔՊ-ն. «Ժողովուրդ»

13 Հունվար, 2022 08:58
Ինչ քայլերի կդիմի Վանաձորում ՔՊ-ն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վանաձորում նույնպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ ՔՊ-ն համաձայնի ընդդիմադիր խմբակցությունների՝ մանդատները վայր դնելու ու նոր ընտրությունների գնալու առաջարկին։

Ըստ մեր աղբյուրների՝ այդ սցենարը իշխանությանը ձեռնտու է այնքանով, որ մանդատները դնելուց հետո ՔՊ-ականներն ամենատարբեր պատրվակներով ու օրենսդրական մտացածին դրույթներով կարող են ձգձգել նոր ընտրությունների կազմակերպումը, ու գործադիրը քաղաքապետի պարտականությունները կատարողի կնշանակի։ «Ես նման սցենարի մասին տեղյակ չեմ, բայց ոչ մի բան բացառված չէ։

Ամեն բան կախված է նրանից, թե ինչով կավարտվեն դատական գործընթացները, կամ ավագանու նիստերի ժամանակ ինչ համագործակցություն, գործընթացներ կլինեն։ Տարբեր իրավիճակներ կարող են լինել, բայց պետք է այնպես անել, որ քաղաքի կառավարումը չտուժի»,- մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Իշխանություններին, փաստորեն, ձեռնտու է անգամ ԺՊ-ի տարբերակը, միայն թե հանրապետության երրորդ քաղաքի կառավարումը ձեռքներից չգցեն»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին