Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները Գառնի գյուղի սկզբնամասում հայտնաբերել են ցուցանակը տապալած, գլխիվայր շրջված Mitsubishi

12 Հունվար, 2022 23:34
Ոստիկանները Գառնի գյուղի սկզբնամասում հայտնաբերել են ցուցանակը տապալած, գլխիվայր շրջված Mitsubishi

Քիչ առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտ տեղեկություններ են ստացվել, որ Ձորաղբյուր-Ողջաբերդ-Գառնի ավտոճանապարհի՝ Գառնի գյուղի սկզբնամասում գլխիվայր շրջված ավտոմեքենա կա։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի հանձնարարականով ժամանել են նույն վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։ 

Նա տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գառնիի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։  

Ոստիկանները պարզել են, որ Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դեպի Ձորաղբյուր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հողաթմբին, այնուհետև կոտրել ցուցանակն ու գլխիվայր շրջվել։  

Այս պահին ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզում են՝ հնարավո՞ր է՝ նշված վթարի հետևանքով հիվանդանոցներ քաղաքացի կամ քաղաքացիներ դիմած լինեն։

 Ճանապարհային ոստիկանությունն էլ պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։ 

Կ. Բաղյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գառնիի բաժանմունք։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին