Այսօր՝ ժամը 18։10-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված 51-ամյա Արա Պ-ի վարած Jinbei մակնիշի և 67-ամյա Արամ Ղ-ի վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տեղում ծառայություն կատարող պարեկներ Արա Մանուկյանն ու Արթուր Թևոսյանը սահմանազատել են տարածքը և նրանց ծառայության արդյունքում հնարավոր է եղել խուսափել խցանումից։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության. եղել են սթափ։
Աղբյուրի տեղեկություններով, շտապօգնության ավտոմեքենան հիվանդի է տեղափոխելիս եղել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։