Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ նախագահի հրամանով

12 Հունվար, 2022 19:56
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ նախագահի հրամանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի 2021թ. ապրիլի 20-ի հրամանով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու երկրների դատախազությունների միջև արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել է «Ռուսաստանի դատախազության 300 տարին» հոբելյանական մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

ՌԴ նախագահի անունից մեդալը 2022թ. հունվարի 12-ին հանձնել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ մասնակցում է Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին