Կարևոր իրադարձություններ

Աշտարակում 70-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մորն ու դստերը․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

12 Հունվար, 2022 19:01
Աշտարակում 70-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մորն ու դստերը․ նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 70-ամյա Սեդրակ Մ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Նարեկացի փողոցի 59 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչներ՝ 28-ամյա Արևիկ Ս-ին և 59-ամյա Մելսիդա Ու-ին։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հետ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են «Աշտարակ» ԲԿ։ 

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝  բաժնի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. եղել է սթափ։ 

Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին