Կարևոր իրադարձություններ

Կարեն Գիլոյանը՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ

12 Հունվար, 2022 18:23
Կարեն Գիլոյանը՝ ֆիզկուլտուրայի ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նորացված կազմով գումարված 1-ին նիստում ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, հոգաբարձուների խորհրդի քարտուղար՝ ՀՖԿՍՊԻ հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս Վարինկա Ավագիմյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի լրատվական ծառայությունից։

Նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Համահայկական խաղերի հիմնադիր, հայկական սպորտի երախտավոր Հարություն Յավրյանին ռեկտոր Դավիթ Խիթարյանը հանձնել է բուհի 75-ամյակին նվիրված ոսկե հուշամեդալ։

 

Լրահոս

Դիտել ավելին