Կարևոր իրադարձություններ

ՀՀ վարչապետի որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

12 Հունվար, 2022 17:52
ՀՀ վարչապետի որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ՀՀ վարչապետի N 24-Ա որոշմամբ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Ռազմիկ Դավոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 18:00-20:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում: Վերջին հրաժեշտը՝ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ին, Մեծ Պարնի համայնքում: Հրաժեշտի արարողությանը մասնակցել ցանկացողները նույն օրը՝ ժամը 10:00-ին, կարող են լինել «Ֆրանսիայի հրապարակ»-ի մերձակայքում, որտեղից ավտոբուսները կուղևորվեն Մեծ Պարնի:

 

Լրահոս

Դիտել ավելին