Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյան, Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց. ովքեր կլինեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդում

12 Հունվար, 2022 16:02
Էդմոն Մարուքյան, Դանիել Իոաննիսյան, Արթուր Սաքունց. ովքեր կլինեն Սահմանադրական բարեփոխումների խորհրդում

ՀՀ վարչապետի որոշման համաձայն Արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանի Հանրապետությունում գրանցված թվով 7 հասարակական կազմակերպություններ և թվով 5 արտախորհրդարանական կուսակցություններ: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: 

Ամփոփելով մրցույթի արդյունքները և հիմք ընդունելով Որոշմամբ սահմանված մրցութային ընթացակարգի պահանջները` Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ. Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից Որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց)

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան)

«Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան)

Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից Որոշմամբ սահմանված չափանիշներին բավարարող են ճանաչվել և ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան)

«Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան)

Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին։

 

Լրահոս

Դիտել ավելին