Կարևոր իրադարձություններ

Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը. Տոկաև

12 Հունվար, 2022 15:40
Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը. Տոկաև

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, փոխանցում են РИА Новости գործակալությունը։

«Վաղը սկսվում է ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցություններ եմ ունեցել համապատասխան պետությունների ղեկավարների հետ։ Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի երախտագիտություն հայտնել զորակազմի հրամանատարությանը՝ այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար»,- ասել է Տոկաևը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին