Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21134-ը . կա վիրավոր

12 Հունվար, 2022 14:18
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու ВАЗ 21134-ը . կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40–ի սահմաններում Բաշինջաղյան 45 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 28-ամյա Արսեն Պետրոսյանի վարած BMW մակնիշի և 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած ВАЗ 21134 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով  վարորդներից Ա. Գասպարյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Ա. Գասպարյանը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ ստեղծելով BMW-ի վարորդի համար: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին