Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները «Մերսեդես» մակնիշի մեքենայում ապօրինի զենք և ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

12 Հունվար, 2022 14:09
Ոստիկանները «Մերսեդես» մակնիշի մեքենայում ապօրինի զենք և ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 33-ամյա մի բնակիչ «Մերսեդես» մակնիշի իր մեքենայում ապօրինի զենք և ռազմամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ձեռք բերված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելուց հետո հունվարի 10-ին կասկածվողը, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին:

Մեքենայից հայտնաբերվեց երկու ատրճանակ, ձայնային լուսարձակի երկու փամփուշտ, «ֆ-1» տիպի նռնակներ՝ պայթուցիչով, սվին-դանակ, որսորդական դանակ, գիշերային հեռադիտակ և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 72 փամփուշտ, որոնք առգրավվեցին։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Լրահոս

Դիտել ավելին