Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ՀՀ դեսպանը Շվեյցարիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա

12 Հունվար, 2022 14:00
Վրաստանում ՀՀ դեսպանը Շվեյցարիայի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա

Ս.թ. հունվարի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Հեիդի Գրաուի հետ։ Այս մասին տեղեկում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Դեսպան Սադոյանը իր զրուցակցի ուշադրությունը հրավիրեց հունվարի 11-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման վրա, որի արդյունքում հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ։ 

 

Լրահոս

Դիտել ավելին