Կարևոր իրադարձություններ

Դիլիջանում փայտե տնակ է այրվել

12 Հունվար, 2022 13:52
Դիլիջանում փայտե տնակ է այրվել

Հունվարի 12-ին, ժամը 11:12-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քազաքի Գետափնյա փողոցում այրվում է փայտե տնակ: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափնյա փողոցի համայնքային զբոսայգու տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:07-ին: Այրվել են շինության (մոտ 100 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և պատշգամբի փայտե երեսպատումը (մոտ 6 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին