Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

12 Հունվար, 2022 13:23
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ hունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին թաց ձյան, 14-ին ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում` hունվարի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 12-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 14-15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Լրահոս

Դիտել ավելին