Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը և Պուտինը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

12 Հունվար, 2022 13:14
Փաշինյանը և Պուտինը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են Կրեմլի լրատվական ծառայությունից:

«Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ կարծիքներ են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ: Նշվել են խաղաղապահ զորակազմի արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստում են Հանրապետությունում իրադրության կարգավորմանը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և 2021 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարություններում, հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին արձանագրված պայմանավորվածությունների իրականացման որոշ հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- նշված է հաղորդագրությունում:

Լրահոս

Դիտել ավելին