Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին թուլացնել սահմանային իրավիճակը

12 Հունվար, 2022 12:55
Հեղինակ՝ Տոյվո Կլաար
ԵՄ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին թուլացնել սահմանային իրավիճակը

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է.

«Խորապես անհանգստացած եմ սահմանային նոր միջադեպերի և զոհերի մասին հաղորդագրություններից։ Կողմերի համար կարևոր է թուլացնել լարվածությունը և ամբողջությամբ օգտագործել առկա մեխանիզմները, մասնավորապես՝ ՊՆ-ների միջև թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո՝ 2021 թվականի նոյեմբերին»։

Մեկ այլ գրառմամբ Կլաարն ընդգծել է. «Պատրաստ ենք աշխատել կողմերի հետ՝ ուժերի հեռավորությունը պահպանելու հարցում և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներում»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին