Կարևոր իրադարձություններ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 12, մահվան՝ 3 նոր դեպք

12 Հունվար, 2022 12:36
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 12, մահվան՝ 3 նոր դեպք

Հունվարի 11-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 12 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 46 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 549 քաղաքացու հետազոտություն, որից 41-ի դեպքում արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արձանագրվել է 3 մահ:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունը օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով իրենց և հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ մինչև ժամը 19։00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00-ը, զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:

 

Լրահոս

Դիտել ավելին