Կարևոր իրադարձություններ

Կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ 19-ամյա զինծառայողի մարմինը. ՀՀ ՊՆ

12 Հունվար, 2022 09:13
Կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ 19-ամյա զինծառայողի մարմինը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում, նույն օրը, կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին