Կարևոր իրադարձություններ

Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունը կկայանա հունվարի 18-ին

11 Հունվար, 2022 22:00
Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունը կկայանա հունվարի 18-ին

Եվրախորհրդարանի նոր ղեկավարի ընտրությունը կկայանա հունվարի 18-ին։ «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, այս մասին խորհրդարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Եվրախորհրդարանի գործող կանոնադրության համաձայն՝ ինստիտուտի ղեկավարի առաջին տեղակալը ժամանակավորապես հանդես կգա նախագահի պաշտոնում՝ մինչև նոր նախագահի ընտրությունը։ Ինչպես ի սկզբանե նախատեսված էր մինչև Սասոլիի հանկարծամահ լինելը, ԵԽ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 18-ին Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստի ժամանակ»։

 

Լրահոս

Դիտել ավելին