Կարևոր իրադարձություններ

Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և նրա դստեր դիերը

11 Հունվար, 2022 19:13
Մասիսի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և նրա դստեր դիերը

Այսօր՝ ժամը 16։40-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս կայարանի 12 շենքի բնակիչները տևական ժամանակ է, չեն պատասխանում դռան և հեռախոսազանգերին։  Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են մոր և դստեր դիերը։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին