Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով

11 Հունվար, 2022 18:27
Ստեղծվել է Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ ստեղծվել է գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի թաղման հանձնաժողով։ Որոշման մեջ մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած՝ հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»:

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ Վահրամ Դումանյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին