Կարևոր իրադարձություններ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը

11 Հունվար, 2022 18:08
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի տնօրենի պաշտոնում Բագրատ Բավեյանին կփոխարինի Հռիփսիմե Ապրեսյանը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր շնորհակալություն հայտնեցի «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բագրատ Բավեյանին և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի անձնակազմին ներկայացրեցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ գլխավար բժշկի տեղակալ Հռիփսիմե Ապրեսյանին:

Բագրատ Բավեյանն իր աշխատանքային գործունեության շուրջ 10 տարի ղեկավարելով համալսարանական հիվանդանոցը՝ կարողացել է համախմբել և ամենածանր պահերին եղել է կողմնորոշիչ հիվանդանոցի անձնակազմի համար:

Բժիշկը իր կյանքի 25 տարին նվիրել է երեխաների առողջությանը:

Խոսելով մարտահրավերների մասին՝ տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին հորդորեցի`պահպանելով հիվանդանոցի ձեռքբերումները՝ ավելացնել նոր որակ:

Բագրատ Բավեյանը նշեց, որ պատիվ է ունեցել երկար տարիներ աշխատել համալսարանական հիվանդանոցի մեծ անձնակազմի հետ:

«Կյանքի այս փուլում ընտրություն եմ կայացրել՝ ի օգուտ մասնագիտական զարգացման»,-շեշտեց նա՝ մաղթելով, որ տարիների ընթացքում իրականացված աշխատանքն ավելի մեծ արդյունքներ կգրանցի՝ ի նպաստ երեխաների առողջության:

«Երեխաների առողջության համար ներդրած յուրաքանչյուր լումա տարիների ընթացքում յոթ անգամ ավել վերադառնում է»,- եզրափակեց Բագրատ Բավեյանը:

Համալսարանական հիվանդանոցի նորանշանակ պաշտոնակատար Հռիփսիմե Ապրեսյանը ստանձնելով պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը նշեց, որ համալսարանական թիմի աջակցությամբ պատրաստ է կատարել առավելագույնը՝ հիվանդանոցի աշխատանքը լավագույնս կազմակերպելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին