Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում 59-ամյա վարորդը Grand Cherokee-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր

11 Հունվար, 2022 16:50
Սյունիքի մարզում 59-ամյա վարորդը Grand Cherokee-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 9-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Այդ օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում Սյունիք մարզի բնակիչ, 59-ամյա Վահան Քարամյանը  իր վարած Grand Cherokee մակնիշի  63 VQ 063 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել բետոնե պատնեշին:

Վթարի հետևանքով Վ. Քարամյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

 

Լրահոս

Դիտել ավելին