Կարևոր իրադարձություններ

Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր. Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

11 Հունվար, 2022 16:17
Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր. Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից:

Հեռագրում նշված է.

«Ցավով տեղեկացա բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի մահվան մասին:

Պարոն Դավոյանը ժամանակակից հայ գրականության նշանավոր ներկայացուցիչ էր, ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ, ում ստեղծագործությունները տպագրվել են նաև արտերկրի մի շարք պարբերականներում: Մեծ է նրա ներդրումը հայ ժամանակակից գրականության զարգացման գործում:

Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում պարոն Դավոյանի հարազատներին ու գործընկերներին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին