Կարևոր իրադարձություններ

Բայդենի և Էրդողանի խորհրդականները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11 Հունվար, 2022 13:32
Բայդենի և Էրդողանի խորհրդականները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հունվարի 10-ին Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ (նաև խորհրդական) Իբարհիմ Քալընը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասի հայտնում է Ermenihaber-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում hամաշխարհային և տարածաշրջանային խնդիրների շրջանակում զրուցակիցների մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ցույցերի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Բոսնիա և Հերցեգովինայում ու Եթովպիայում զարգացումների վերաբերյալ։ 

Քննարկվել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման դրական ազդեցությունը տարածաշրջանի կայունության և բարօրության վրա։

Նշվել է, որ Թուրքիան վճռական է շարունակելու այն դերը, որ ստանձնել է խաղաղության և կայունության մթնոլորտ հաստատելու այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին են Բալկանները, Կովկասը, Մերձավոր Արևելքը, Կենտրոնական Ասիան և Աֆրիկան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին