Կարևոր իրադարձություններ

Դրանում որևէ ռիսկային խնդիր չկա. պաշտպանության փոխնախարարը՝ Ղազախստան ստորաբաժանում ուղարկելու մասին

11 Հունվար, 2022 12:44
Դրանում որևէ ռիսկային խնդիր չկա. պաշտպանության փոխնախարարը՝ Ղազախստան ստորաբաժանում ուղարկելու մասին

100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն չի կարող ենթադրել սահմանային լարվածության առումով: Այս մասին  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ ընդդիմադիրները ռիսկային են համարում Ղազախստան ստորաբաժանում ուղարկելը, երբ մեր սահմաններն այս վիճակում են:

«Ղազախստանում մեր ստորաբաժանման թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են և հստակ նշված է, թե իրենք ինչ գործառույթ են իրականացնում, այսինքն կարևորագույն օբյեկտների պահպանության գործառույթ:

Ընդդիմադիրները կարող են իրենց դիտարկումներն այդ տրամաբանության մեջ ներկայացնել, բայց դրանում որևէ ռիսկային խնդիր չկա, որովհետև մեր թվաքանակը այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առումով»,- ասաց Սարգսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին