Կարևոր իրադարձություններ

Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում. «Ժողովուրդ» (լուսանկար)

11 Հունվար, 2022 08:17
Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում. «Ժողովուրդ» (լուսանկար)

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայ գործարարներն Իրան գնալու համար ադրբեջանցիներին մաքսատուրք են վճարում: «Ժողովուրդ» օրաթերթի տրամադրության տակ ադրբեջանական մաքսակետի տրամադրած կտրոն է հայտնվել, որ փաստում է՝ հայ գործարարների ապրանքափոխադրմամբ զբաղվող պարսիկ վարորդները շարունակում են օգտվել Գորիս-Կապան ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հատվածից, ինչի համար ադրբեջանցիներին գումար են վճարում, տվյալ դեպքում՝ 130 ԱՄն դոլար:

Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ՝ ճշտելու, թե ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների մաքսային գանձումները սկսելու օրվանից այդ ճանապարհահատվածից օգտվելու համար ՀՀ բնակիչներն ինչքան գումար են վճարել ադրբեջանական կողմին:

Նախարարը, սակայն հորդորեց` գրավոր հարցում ուղարկել։ Ստացվում է, որ ադրբեջանցիներին, փաստորեն, ոչ միայն իրանցիները, այլ նաեւ հենց մեր հայրենակիցներն են հարկ վճարում Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնելու համար, քանի որ այլընտրանքային ավտոճանապարհը անանցանելի է բեռնատարների համար»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին