Կարևոր իրադարձություններ

Կարեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է մի շարք դպրոցներում

11 Հունվար, 2022 00:06
Կարեն Սարգսյանը աշխատանքային այցով եղել է մի շարք դպրոցներում

Դասընթացի մեկնարկին ծանոթանալու նպատակով հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի ուղեկցությամբ այցելեց Գավառի թիվ 1 հիմնական, Կարմիրգյուղի թիվ 1, Նորատուսի թիվ 1 և 2 միջնակարգ դպրոցներ: Այս մասին հայտնում են մարզպետարանից։


Մարզպետը դիտարկեց դպրոցների դասասենյակներում դասընթացի նորմալ կազմակերպման նպատակով բավարար ջերմաստիճանի ապահովման և աշակերտների հաճախելիության հետ կապված հարցերը:


Տնօրենների ուղեկցությամբ Կարեն Սարգսյանը շրջեց դպրոցներում, ծանոթացավ շենքային պայմաններին և հնարավորություններին, ինչպես նաև դասընթացի կազմակերպման հետ կապված մի շարք հարցերի, որոնք մասնավորապես առնչվում էին դպրոցական գույքի և լաբորատոր սարքավորումների առկայությանը, ուսուցիչների օգնականների, դպրոցներում բուժկետերի և բուժաշխատողների գործունեությանը:


Որոշ դպրոցներում մարզպետը անբավարար գնահատեց դպրոցի շենքի մուտքի հսկողության, դպրոցում բավարար ջեռուցման ապահովման, աշակերտների բացակայության և դասապրոցեսի ոչ լիարժեք կազմակերպման հետ կապված հարցերը:


Դպրոցների տնօրենները նման իրավիճակը հիմնավորեցին դպրոցական շենքերի անբավարար վիճակի, տանիքների և պատուհանների մաշվածության, իսկ աշակերտների մեծ թվով բացակայությունները՝ հիվանդությունների հետ:


Դպրոցներում կատարած շրջայցերի ընթացքում Կարեն Սարգսյանը հանդիպումներ ունեցավ նաև մանկավարժական կոլեկտիվների հետ, շնորհավորեց նրանց անցած տոների առթիվ, լսեց և պատասխանեց մանկավարժների կողմից բարձրացված հարցերին` խոստանալով միջոցներ ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ:
Զրույցի ընթացքում մարզպետը հետաքրքրվեց գերազանցության մեդալի հավակնորդների թվի ավելացման, գրադարաններում գրքային ֆոնդի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքներով:


Անդրադառնալով ուսուցչի աշխատավարձին` մարզպետ Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ հորդորեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել մանկավարժների համար սահմանված տարակարգի ձեռքբերման կամ կամավոր ատեստավորման ուղղությամբ անցկացվող մրցույթներին, որպեսզի կարողանան օգտվել բարձր աշխատավարձ ստանալու հնարավորությունից: 

 

Լրահոս

Դիտել ավելին