Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    476,5
    485,5

  • EUR

    542,5
    558,5

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր

10 Հունվար, 2022 20:29
Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավոր

Երեկ՝ ժամը 18։20-ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։

Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» ԲԿ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները։  

Աղբյուրի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին