Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539
    555

  • RUB

    6,2
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են մոր և որդու դիերը

10 Հունվար, 2022 20:03
Ողբերգական դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել են մոր և որդու դիերը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Աղբյուրի հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մովսիսյանի գլխավորությամբ։ 

Ոստիկաններն ու քննիչները բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ-ի և 47-ամյա Արթուր Գ-ի դիերը։  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։  

Աղբյուրի տեղեկություններով, մահացածները մայր ու որդի էին, և ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս

Դիտել ավելին