Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    539,5
    555,5

  • RUB

    6,21
    6,45

Կարևոր իրադարձություններ

Շարունակվում են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները

10 Հունվար, 2022 19:27
Շարունակվում են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն սկսեց մեկ անգամ ևս ներկաներին շնորհավորելով՝ ընդգծելով յուրաքանչյուր աշխատակցի պատասխանատու և սրտացավ մոտեցման կարևորությունը։ Այս մասին տեղեկանում ենք կադաստրի կոմիտեի տարածած հաղորդագրությունից։

Նախորդ տարվա ընթացքում կադաստրի կոմիտեն հանդես է եկել չափազանց կարևոր օրենսդրական նախաձեռնություններով, կարողացել է էականորեն բարելավել գրասենյակային և առցանց ծառայությունների որակը։ Հստակեցվել են մոտեցումները՝ ընթացիկ ծրագրերն արագ ավարտին հասցնելու համար։

Մասնագիտական ստորաբաժանումներն այս շաբաթվա ընթացքում տեղակալ Արման Պետրոսյանին կներկայացնեն 2021 թվականին իրենց կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ մանրամասն հաշվետվություններ, ըստ այդմ՝ կգնահատվի նաև վարչությունների աշխատանքային ակտիվությունն ու արդյունավետությունը։

Առաջիկայում կամփոփվեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ մասնագիտական կարծիքները, իսկ վերջնական ամփոփումից հետո փաթեթը կներկայացվի ստորագրման։

Հանդիպման ընթացքում պատասխանատուներին հանձնարարվեց ավարտել էլեկտրոնային հարթակում կալանքների ծրագրի ապահովման աշխատանքները, որով նախատեսվում է հնարավորություն ընձեռել իրավապահ մարմիններին մուտքագրումներ անելու բազայում։

Ավարտուն տեսքի են բերվում առցանց հարթակում ծառայությունները բավականին հեշտացնող ևս մի քանի փոփոխություններ։ Կլուծվեն նաև մի քանի տեխնիկական հարցեր, որոնք առավել դյուրին կդարձնեն ավարտական փաստաթղթերի ներբեռնումը։

Շարունակվում են կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները․ այս պահին ուղղվում են Շիրակի մարզի Անի բնակավայրի քարտեզները։

Մոտակա օրերին ներքին շրջանառության կդրվի նաև տարածական տվյալների քաղաքականությանը վերաբերող օրենքի նախագիծը, կքննարկվեն մասնագետների ներկայացրած բոլոր առաջարկությունները։

Լրահոս

Դիտել ավելին