Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը ավտոճանապարհներին․ որոնք են փակ և դժվարանցանելի․ ԱԻՆ

10 Հունվար, 2022 19:06
Իրավիճակը ավտոճանապարհներին․ որոնք են փակ և դժվարանցանելի․ ԱԻՆ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում որոշ ավտոճանապարհներ և Երևան-Գյումրի ավտոճանապարհի (ձնաբուք) 77-85-րդ կմ-երը։

Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Սևան, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան և Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս

Դիտել ավելին