Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    538,5
    552,5

  • RUB

    5,98
    6,28

Կարևոր իրադարձություններ

Որոշել եմ դադար վերցնել մասնագիտությունիցս․ Արուս Տիգրանյան

10 Հունվար, 2022 18:43
Որոշել եմ դադար վերցնել մասնագիտությունիցս․ Արուս Տիգրանյան

Լրագրող Արուս Տիգրանյանը ինստագրամյան իր էջում գրել է․

«Շատ անկեղծ գրառումների շարքից որոշել եմ դադար վերցնել մասնագիտությունիցս, որի համար խելագարվում եմ իմ հոգեբանական փնտրտուքների առաջին բացահայտումներից էր. գերազանցիկության սինդրոմ ունեմ / էդ էնքան էլ լավ բան չի/։

 Համալսարան ընդունվելու տարիներից սկսած միշտ վազի մեջ եմ եղել։ Սկզբում վիզ էի դրել անվճար ընդունվել, դա ստացվեց։ Հետո Համալսարանում էի անդադատ վազվզում լավ լրագրող դառնալու համար, ամեն գրածս նյութի ու նկարածս վիդեոյի մեջ ներդնում էի ինձ ամբողջությամբ։ Ուր ասես ընդունվեցի աշխատանքի, ու չեմ փոշմանել, ամեն օրս ինձ նոր բան ա սովորացրել։

Փինկ թիվին իմ անսահման սիրո արդյունքն էր, ու իրան նվիրվել էի ավելի շատ, քան նոր սիրահարված մարդիկ են նվիրվում սիրելիներին։
«Լավ երեկո»-ն իմ մասնագիտական պիկն էր, ամեն ռեպորտաժս նոր մարտահրավեր ա եղել իմ համար, երևի քչերը կպատկերացնեն, բայց շատ նկարահանումներ սարսափելի ծանր, երբեմն արցունքներով ու ներվերով լի են եղել։

Ինչ ջուռի մարդու հետ ասես շփվել եմ լավ նյութ ստանալու համար, ու էլի, չեմ զղջում, էդ իմ համար ահավոր հաճելի, կարևոր ու հետաքրքիր ճանապարհ էր։

Դերասանական առաջին քայլերս շատ հետաքրքիր ու ինքս իմ մասին նոր բացահայտումների, շատ կոմպլեքսների հանդիպելու ու դրանք կոտրելու, աշխատելու, բուժելու պրոցես էր։ Բայց էդ վազքի մեջ նաև շատ ա եղել «աշխատել, պարապ չմնալու համար»-ը։ Վստահ եմ՝ շատերն են ունենում էդ զգացումը, որ երբ գործ չես անում, քեզ անպետք ու կյանքից հետ մնացած ես զգում, նաև շատ ա լինում, երբ հիմար առաջարկներ ենք ընդունում փող աշխատելու և ուրիշ լիքը պատճառների համար։

 

Պետքա անկեղծ ասեմ, որ վերջերս եղել են պրոեկտներ, որտեղ ես ինքս ինձ ու իմ արածը չեմ հավանել, էս անգամ ոչ թե գերազանցիկի աչքերով, այլ շատ անկեղծ։ Գիտեմ, որ էդ էն չի, ինչ ուզում էի անել, երբ համալսարանում երազում էի հայտնի լրագրող դառնալու մասին։
Էս տարին սկսելիս որոշեցի, որ ինքս իմ ու իմ մասնագիտության սիրո հանդեպ շատ հարգալից կլինի մի պահ կանգ առնելը։ Արդեն սովորել եմ չաշխատելու պատճառով չվատանալ ու ինքս ինձ ներսից չուտել, սովորել եմ վայելել անգործ առավոտները։

Մի խոսքով որոշել եմ գոնե մի կես տարով չլինել ոչ մի թիվիում ու զբաղվել ինքնակրթությամբ, հանգստանալով, ու վերլուծելով իմ անցած վերջին տարիները։ 26 տարեկանը /ու դե բոլոր տարիքները/ շատ հարմար ժամանակ ա վերաարժեվորումների համար։

Գիտեմ, որ բոլորդ սպասում եք, թե երբ եմ ես վերջապես երեխա ունենալու, և նաև դրա համար ուզում եմ սովորել լիարժեք երջանիկ լինել առանց աշխատանքային ու ֆինանսական կախվածությունների, որ հետո ուրիշ մեկին էլ կարողանամ դա սովորեցնել։

Առաջիկա ամիսներին ինձ կնվիրեմ իմ սիրած բաներին՝ ինստագրամ, համով ուտելիքներ, ճամփորդություն ու սիրելի մարդիկ, ավելի շատ կզբաղվեմ վլոգերով ու հոգեբանությամբ։
Եթե հանկարծ հայտնվեմ էկրաններին, ուրեմն էնքան աննախադեպ մի պրոեկտ կլինի դա, որը արժանի կլինի էս սաղ մտքերս քենսլ անելուն:

Ու, հա, ահավոր հպարտանում եմ ինձնով վերջին տարիներին էդքան վիզ դնելուս ու լիքը ձեռքբերումներիս համար։ Վստահ եմ, որ հանգիստս կօգնի հետո էլ ավելի թույն լրագրող ու դերասան լինելուս։
Է՞լ ով կա ինձ պես գերազանցիկ»։

Լրահոս

Դիտել ավելին