Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    486

  • EUR

    541
    555

  • RUB

    6,19
    6,43

Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով պատահարներ Կոտայքի և Արագածոտնի մարզերում․ ՔԿ

10 Հունվար, 2022 18:22
Մահվան ելքով պատահարներ Կոտայքի և Արագածոտնի մարզերում․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2022թ. հունվարի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի հանգամանքները:

Ըստ նախնական տվյալների՝ հիշյալ վայրում «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` դեպի Սևան ընթանալիս, բախվել է ճանապարհի աջ կողմում կայանված «Հյունդայի Ջենեսիս» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով «Վազ 21074» ավտոմեքենայի  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորուհին տեղում մահացել է:

Նշանակվել է դիակի դատաբժշկական  փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: 



ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Օհանավան-Արտաշավան միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 12-ամյա պատանին իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին