Կարևոր իրադարձություններ

Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, Արցախից տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները

10 Հունվար, 2022 18:12
Կքննարկվեն 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին, Արցախից տեղահանվածներին բանկային արտոնություններ տրամադրելու հնարավորությունները

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հունվարի 11-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում 44 օր տեւած ռազմական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, Արցախից տեղահանվածների համար բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից արտոնությունների սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի պաշտոնական կայքից։

Քննարկմանը հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, ՀՀ Կենտրոնական բանկից, Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահն ու գործադիր տնօրենը, մի շարք բանկերի ղեկավարներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին