Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանի, Ստեփան Գալստյանի, Արտակ Դավթյանի ու ևս 4 անձի քրեական գործն ուղարկվել է դատարան

10 Հունվար, 2022 17:47
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Դավիթ Տոնոյանի, Ստեփան Գալստյանի, Արտակ Դավթյանի ու ևս 4 անձի քրեական գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Քրեական գործը հունվարի 7-ին դատարան է ուղարկվել: Ըստ մեղադրանքի` Դավիթ Տոնոյանի՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթևոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանի՝ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանի՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով»:

 

Լրահոս

Դիտել ավելին