Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    452
    464

  • EUR

    472,5
    490,5

  • RUB

    6,75
    8,1

Կարևոր իրադարձություններ

Երևանում, Գեղարքունիքի,Վայոց ձորի և Արարատի մարզերում ՍԱՏՄ տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել

10 Հունվար, 2022 16:59
Երևանում, Գեղարքունիքի,Վայոց ձորի և Արարատի մարզերում ՍԱՏՄ տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել

Հունվարի 7-ի երեկոյան և հանգստյան երկու օրերին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները «Քովիդ-19»-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել 61 հանրային սննդի և իրացման օբյեկտներում, ինչպես նաև սննդամթերքի արտադրամասերում:

Երևանի 31, Գեղարքունիքի 15, Վայոց ձորի 6 և Արարատի 9 օբյեկտներից որևէ մեկում հակահամաճարակային նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին