Կարևոր իրադարձություններ

Արամ Ա-ն մեկնել է Աթենք՝ մասնակցելու քրիստոնյա եւ իսլամ առաջնորդների համագումարին

19 Հոկտեմբեր, 2015 12:21
Արամ Ա-ն մեկնել է Աթենք՝ մասնակցելու քրիստոնյա եւ իսլամ առաջնորդների համագումարին

Հունաստանի ԱԳ նախարարի հրավերով, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն մեկնել է Աթենք՝ մասնակցելու Հունաստանի պետության կողմից կազմակերպված քրիստոնյա եւ իսլամ առաջնորդների համախմբող համագումարին:

Համագումարի ընդհանուր խորագիրն է «Կրոնների ու մշակույթներիի խաղաղ գոյակցությունը Միջին Արեւելքում»: Համագումարի ընթացքում Վեհափառ Հայրապետը ելույթ է ունենալու:

Արամ Ա-ն Աթենք է ժամանել Անտիոքի հույն ուղղափառ Եկեղեցու պետ՝ Ն.Ս. Յոհաննա Ժ. Յազիջի Պատրիարքի հետ: Երկու հոգեւոր պետերին դիմավորել են Հունաստանում Լիբանանի ու Հայաստանի դեսպանները, Հունաստան պետության եւ եկեղեցու ներկայացուցիչները, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաճյանը, Թեմի հոգեւոր դասը, Ազգային վարչութեան անդամները, Հունաստանի Հայ Կաթողիկե առաջնորդը, ինչպես նաեւ գաղութի զանազան մարմինների ներկայացուցիչները:

 

Լրահոս

Դիտել ավելին