Կարևոր իրադարձություններ

Մի շարք վայրեր հնարավոր կլինի մուտք գործել միայն պատվաստված կամ թեստավորված լինելու դեպքում

10 Հունվար, 2022 13:48
Մի շարք վայրեր հնարավոր կլինի մուտք գործել միայն պատվաստված կամ թեստավորված լինելու դեպքում
Հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։
 
Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։
 
Հրամանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ
 

Լրահոս

Դիտել ավելին