Կարևոր իրադարձություններ

Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի

10 Հունվար, 2022 13:37
Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է.

Երևան քաղաքում՝ հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-ին, 14-ին  սպասվում են տեղումներ: Հունվարի 11-12-ին, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`հունվարի 10-ին կեսօրից հետո, 13-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ,  10-ին և 13-ին լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում ձյան տեսքով:

Հունվարի 11-ին, 15-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  13-ի ցերեկը, 14-15-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին