Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վաղը կմեկնի Ղազախստան

10 Հունվար, 2022 12:20
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վաղը կմեկնի Ղազախստան

Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնեց, որ աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան։

«Խաղաղապահ ուժերի գործունեությունը համակարգելու համար Ղազախստան է ուղարկվել օպերատիվ խումբ: Տեղում իրավիճակին ծանոթանալու, հրամանատարության ու Ղազախստանի ղեկավարության հետ հանդիպման համար վաղը կմեկնեմ Ղազախստան»,-նշեց գլխավոր քարտուղարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին