Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետի որոշմամբ Նժդեհ Հովսեփյանը ազատվել է պաշտոնից

10 Հունվար, 2022 11:54
Փոխվարչապետի որոշմամբ Նժդեհ Հովսեփյանը  ազատվել է պաշտոնից

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունվարի 10-ին որոշում է  ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նժդեհ Հովսեփյանին ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»։

Հիշեցնենք, որ Հովսեփյանը փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար էր նշանակվել օգոստոսի 31-ին։ Ավելի վաղ նա եղել է Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը։

 

Լրահոս

Դիտել ավելին