Կարևոր իրադարձություններ

Թալանել են «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը․ տարել են գումար և ոսկյա զարդեր

09 Հունվար, 2022 21:41
Թալանել են  «Հայէկոնոմբանկի» պաշտոնյաներից մեկի բնակարանը․ տարել են գումար և ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով` հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար։

Աղբյուրի հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։  

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։  

Աղբյուրի տեղեկություններով, Ա․Ա-ն աշխատում է «Հայէկոնոմբանկում», զբաղեցնելով բարձր պաշտոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին