Կարևոր իրադարձություններ

Ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա

09 Հունվար, 2022 19:11
Ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա

Հունվարի 9-ին, ժամը 10։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ընկուզենու ճյուղը կոտրվել և ընկել է Իջևան քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ընկուզենու ճյուղը կախվել է Մյասնիկյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքի վրա։
 
Փրկարարները մասնատել են ճյուղը և հեռացրել են տան տանիքից:

 

Լրահոս

Դիտել ավելին