Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը

09 Հունվար, 2022 17:28
ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ գործողության անցկացումը

ՀԱՊԿ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները տեսակոնֆերանսի ռեժիմով քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը և Կազմակերպության Հավաքական խաղաղապահ ուժերի գործողությունները: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС գործակալությունը։

«2022 թվականի հունվարի 9-ին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի ընդհանուր ղեկավարությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչների մասնակցությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Միավորված շտաբը ՀԱՊԿ քարտուղարության հետ համատեղ մշակել է Հավաքական անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի կողմից հաստատված փաստաթղթեր՝ Ղազախստանում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորման և Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողության անցկացման վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին