Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզում իրանցի 37-ամյա վարորդը Volvo կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է․ կա վիրավոր

09 Հունվար, 2022 16:15
Սյունիքի մարզում իրանցի 37-ամյա վարորդը Volvo կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է․ կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 7-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը, ժամը 09։00-ի սահմաններում Իրանի քաղաքացի 37-ամյա Ս․ Մօհամմադռեզանը իր վարած Volvo մակնիշի կցորդիչով բեռնատարով Վերին Խոտանան բնակավայրի տարածքում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

  

 

Լրահոս

Դիտել ավելին