Կարևոր իրադարձություններ

Դավիթ Մինասյանն առաջիկա 5 տարում Փարաքարիի կառավարումը կկիսի ՔՊ թեկնածուի հետ

09 Հունվար, 2022 15:05
Հեղինակ՝ Արուսյակ Մանավազյան
Դավիթ Մինասյանն առաջիկա 5 տարում Փարաքարիի կառավարումը կկիսի ՔՊ թեկնածուի հետ

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փարաքարի ավագանու այսօրվա նիստում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր են դրել մանդատները և լքել նիստերի դահլիճը:

Ավագանու նիստում «Դավիթ Մինասյան» և ՔՊ խմբակցության անդամները միասին համայնքապետի պաշտոնում առաջադրել են Դավիթ Մինասյանի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում Մինասյանն ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում:

Առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ, որն էլ ՔՊ-ի թեկնածուն է:

Շնորհավորում եմ երկու կուսակցությունների ներկայացուցիչներին, հետընտրական այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին